«Արսենալի» նորեկ Էբերեչի Էզեն ասել է, որ իր նոր թիմում կառաջադիմի և ավելի ու ավելի լավը կդառնա։
«Ես միայն կլավանամ, միայն կկատարելագործվեմ, միայն ավելի եռանդուն կաշխատեմ, այնպես որ ինձ համար սա կատարյալ միջավայր է թվում՝ անելու այն ամենը, ինչի մասին երազել եմ», – Էզեի խոսքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Էզեն վերջին հինգ տարիների ընթացքում խաղացել է Լոնդոնի «Քրիստալ Փելասում»։ Անցած ֆուտբոլային մրցաշրջանում Էբերեչին կարողացել է խփել ութ գոլ և կատարել ութ գոլային փոխանցում Պրեմիեր լիգայում։ Ֆուտբոլիստի հիմնական դիրքը կենտրոնական հարձակվողական կիսապաշտպանն է, բայց նա կարող է խաղալ նաև ձախ եզրում։