Ալբանացի վինգեր Էրալդո Չինարին հայտարարել է «Նոայից» հեռանալու մասին։ Ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակմամբ շնորհակալություն է հայտնել ակումբին և երկրպագուներին՝ ընդգծելով, որ Հայաստանը իր համար կմնա կարիերայի կարևոր փուլ։
«Իմ ժամանակը «Նոայում» ավարտվեց, բայց ինչպիսի տարի ունեցանք․ դարձանք Հայաստանի չեմպիոն և գավաթակիր, իսկ հետո նաև մասնակցեցինք Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։ Հպարտ եմ, որ այս ճանապարհի մի մասն էի։ Շնորհակալ եմ թիմակիցներիս, անձնակազմին և երկրպագուներին անընդհատ աջակցության համար։ «Նոան» միշտ կմնա իմ կարիերայի հատուկ գլուխը»,– գրել է Չինարին։
28-ամյա եզրային հարձակվողը «Նոայի» կազմում անցկացրել է 43 խաղ, խփել 16 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Չինարին իր կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնի «Ալ Ջաբալայնում»։