PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ֆուլհեմը» չպարզեցին հաղթողին 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթանակ տանել՝ հյուրընկալվելիս 1-1 հաշվով ոչ-ոքի խաղալով «Ֆուլհեմի» հետ։

58-րդ րոպեին «կարմիր սատանաները» առաջ անցան հաշվի մեջ՝ մրցակցի հարձակվող Ռոդրիգո Մունիսի ինքնագոլի շնորհիվ։ Սակայն այդ դրվագը բավարար չեղավ Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմին հաղթանակ բերելու համար։

Նախորդ տուրում մանկունիական ակումբը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով (0-1) պարտվել էր «Արսենալին»։

Երկու խաղերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 1 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը, իսկ «Ֆուլհեմը» 2 միավորով 13-րդ հորիզոնականում է։