Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը չի հրավիրվի Բրազիլիայի ազգային հավաքականի առաջիկա խաղերի համար, հայտնում է TNT Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է չընդգրկել Ռոդրիգոյին մարզական հավաքի հայտացուցակում՝ հաշվի առնելով, որ ֆուտբոլիստը հազվադեպ է խաղում «սերուցքայինների» կազմում Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ։ Իտալացի մասնագետը մտադիր է փորձարկել այլ թեկնածուների։
Ավելի վաղ Ge Globo-ն տեղեկացրել էր, որ Անչելոտին ազգային հավաքական չի հրավիրի նաև Վինիսիուսին՝ նրան հանգիստ տրամադրելու նպատակով։
Բրազիլիայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի վերջին երկու խաղերը կանցկացնի սեպտեմբերին․ սեպտեմբերի 5-ին մրցելու է Չիլիի, իսկ սեպտեմբերի 10-ին՝ Բոլիվիայի հետ։