Fastex Պրեմիեր Լիգա․ «Շիրակը» տնային խաղում պարտվեց «Արարատ-Արմենիային»

Fastex Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային»։

Հանդիպման ամենալարված պահերից մեկը արձանագրվեց երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում․ 97-րդ րոպեին «Շիրակը» վտանգավոր հնարավորություն ստացավ, սակայն երևանցիների դարպասապահ Բրունու Պինտուն փրկեց իր թիմին՝ կատարելով տպավորիչ սեյվ։

Արդեն հաջորդող րոպեներին հյուրերը կարողացան օգտագործել ստացած հնարավորությունը․ անկյունային հարվածից հետո Արայիկ Էլոյանը խփեց հաղթական գոլը։