Ջան Պիերո Գասպերինիի տպավորիչ ցուցանիշը Իտալիայում

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին հասել է Սերիա Ա-ում 600 խաղի նշաձողին։ Opta-ի տվյալներով՝ նա դարձել է ընդամենը հինգերորդ մարզիչը, որին հաջողվել է հասնել այս ցուցանիշին։

Նախկինում այդ սահմանագիծը հաղթահարել են Նիլս Լիդհոլմը (635 խաղ), Ջովաննի Տրապատոնին (689), Ներեո Ռոկկոն (747) և Կառլո Մացոնեն (792)։

Բացի այդ, Գասպերինին հաղթել է Իտալիայի առաջնության 10 մեկնարկային հանդիպումներում։ Ավելի բարձր ցուցանիշ ունի միայն Ջովաննի Տրապատոնին՝ 12 հաղթանակով։ Ներեո Ռոկկոն, ինչպես Գասպերինին, ունի 10 հաղթանակ։ բ