Քրիստոֆեր Նկունկուն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Ասթոն Վիլան» պատրաստվում է քայլեր կատարել Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուի տրանսֆերի ուղղությամբ։

Բիրմինգհեմյան ակումբը արդեն նախնական բանակցություններ է վարել «Չելսիի» հետ։ Նկունկուն Լոնդոնի թիմին միացել էր 2023 թվականին, սակայն վնասվածքների պատճառով պարբերաբար բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը։

«Ասթոն Վիլան» դիտարկում է խաղացողին որպես հարձակողական գծի ամրապնդման հիմնական տարբերակ։