Լոնդոնի «Արսենալի» երկու առանցքային խաղացողների՝ Բուկայո Սակայի և Մարտին Էդեգորի վնասվածքները այնքան լուրջ չէին, որքան կարող էին լինել, այս մասին հայտնել է լրագրող Գարի Ջեյքոբը։
«Երկուսն էլ կիրակի օրը հետազոտվել են, չնայած դեռ պարզ չէ՝ բաց կթողնեն արդյոք նրանք «Լիվերպուլի» հետ խաղը», – գրում է աղբյուրը։ Հիշեցնենք, որ Սական և Էդեգորը վնասվածքներ են ստացել շաբաթ օրը «Էմիրեյթս» մարզադաշտում «Արսենալի» և «Լիդսի» միջև տանը կայացած խաղում։
Օգոստոսի 31-ին «Արսենալը» Պրեմիեր լիգայի երրորդ տուրում արտագնա խաղում կմրցի «Լիվերպուլի» հետ։