«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է լքել թիմը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ «Բայեր Լևերկուզենը» հարցում է ուղարկել «Քաղաքայիններին» Գյունդողանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստը չի մտնում գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծրագրերի մեջ, ուստի նա պետք է լքի ակումբը մոտ ապագայում։
Գյունդողանը վերադարձել է «Մանչեսթեր Սիթի» անցյալ ամռանը։ Նա այս մրցաշրջանում չի խաղացել։ Նշենք, որ «Թոթենհեմի» հետ վերջին խաղում (0:2) ֆուտբոլիստը ընդհանրապես չի ընդգրկվել հայտում։ Transfermarkt-ի փորձագետները Գյունդողանի արժեքը գնահատում են հինգ միլիոն եվրո։