Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է արդյունավետ խաղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում Սամարայում «Կռիլյա Սովետովի» դեմ արտագնա հանդիպման 13-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագը 11-մետրանոց հարվածով հաշիվը դարձրեց 2-0։
Այս գոլը Սպերցյանի համար դարձավ երրորդը՝ վերջին երեք խաղերում։ Ընթացիկ առաջնությունում նա արդեն ունի 4 գոլ, ևս մեկ անգամ էլ աչքի է ընկել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։