Դիդյե Դեշամը որոշում է կայացրել Ադրիեն Ռաբիոյի վերաբերյալ

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մտադիր է սեպտեմբերյան խաղերի համար հավաքական հրավիրել Ադրիեն Ռաբիոյին, հայտնում է L’Équipe-ը։

Չնայած 30-ամյա կիսապաշտպանի խաղային պրակտիկայի բացակայությանը՝ Դեշամը վստահում է նրա փորձին և կարող է ընդգրկել ազգային ընտրանու կազմում։

Հիշեցնենք, որ Ռաբիոն վերջերս հեռացվել էր «Մարսելի» հիմնական թիմից՝ հանդերձարանում անգլիացի հարձակվող Ջոնաթան Ռոուի հետ ունեցած վեճից հետո։ Նույն միջադեպի պատճառով ակումբից հեռացվել էր նաև Ռոուն։