«Ռեալ Մադրիդը» հետարքրքված է պորտուգալացի կիսապաշտպանի ծառայություններով

Կիրակի օրը Marca-ն հոդված հրապարակեց «Ռեալ Մադրիդի» տրանսֆերային ծրագրերի մասին։ Հոդվածում նշվում է, որ կիսապաշտպաններ Ռոդրին (Մանչեսթեր Սիթի) և Ադամ Ուորթոնը (Քրիստալ Փելաս) մադրիդյան սուպերակումբի թիրախները չեն։

Միաժամանակ, աղբյուրը նշում է, որ «Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյայով։ Սակայն պորտուգալացու տեղափոխությունը Մադրիդ այս ամռանը բացառվում է՝ նրա գործող պայմանագրում նշված պայմանների պատճառով։

«Սպիտակները» կարող են փորձել ձեռք բերել Վիտինյային 2026 թվականի ամռանը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Վիտինյային կարող է գնել ՊՍԺ-ից 2025/2026 մրցաշրջանից հետո՝ 90 միլիոն եվրոյով։