«Ռոման» ցանկանում է գնել «Լիվերպուլի» ֆուտբոլիստին

«Ռոման» հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլի» ձախ պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասի նկատմամբ, որին ակումբը տեսնում է որպես Անջելինոյի փոխարինող։

Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ «Գայլերը» ցանկանում են վարձակալությամբ գնել հույն ֆուտբոլիստին։

Անցյալ մրցաշրջանում Ցիմիկասը մասնակցել է 29 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։