«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Լեգանեսի» նկատմամբ տարած 3-2 հաշվով հաղթանակից հետո նշել է Լամին Յամալի կարևորությունը թիմի համար։
«Յամալը ունի որակներ, որոնք թույլ են տալիս նրան փոխել խաղի ընթացքը, և, վերջին հաշվով, մենք վստահում ենք նրան և թիմին՝ դա կարևոր է։
Մենք գիտենք, որ ցանկացած պահի կարող է ինչ-որ բան պատահել, և մենք վստահում ենք նրան դրանում, և նա անում է այն, ինչ լավագույնս է կարողանում անել», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca News-ը։
«Բարսելոնան» ունի 6 միավոր և մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է։ «Լևանտեն» 0 միավորով 18-րդ տեղում է։