«Թոթենհեմը» ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից մեկին

«Թոթենհեմը» պլանավորում է ավելի քան 70 միլիոն եվրո ծախսել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սավինյոյին ձեռք բերելու համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» հույս ունի ավարտել տրանսֆերը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։

21-ամյա բրազիլացի հարձակվողը հետաքրքրություն է հայտնել լոնդոնյան ակումբին միանալու հարցում, և այժմ որոշումը կախված է «Մանչեսթեր Սիթիից»։

Սավինոն նախորդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ խփելով մեկ գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում։