Նեյմարը նոր վնասվածք է ստացել

«Սանթոսը» տեղեկացրել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CBF), որ հարձակվող Նեյմարը նոր վնասվածք է ստացել։

O Globo-ի տվյալներով՝ հարձակվողը վնասվածքից բողոքել է հինգշաբթի օրը մարզման ժամանակ և լքել է խաղադաշտը։ Ուրբաթ և շաբաթ օրերին Նեյմարը մարզվել է միայն մարզասրահում և բողոքել է քայլելիս ցավերից։

«Սանթոսը» տեղեկացրել է ազգային հավաքականի բժշկական բաժնին և զեկուցել խաղացողի վիճակի մասին։

Նեյմարը չի խաղացել ազգային հավաքականի կազմում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ նա վնասվածք ստացավ Ուրուգվայի դեմ խաղում։

Բրազիլիան 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղերը կանցկացնի Չիլիի (սեպտեմբերի 4) և Բոլիվիայի (սեպտեմբերի 9) դեմ։