Իտալական գրանդը հետաքրքրված է «Սպորտինգի» հարձակվողով

«Միլանը» պաշտոնական առաջարկ է արել «Սպորտինգի» հարձակվող Կոնրադ Հարդերի տրանսֆերի վերաբերյալ։

Պորտուգալական կողմը ֆուտբոլիստին գնահատում է 28 միլիոն եվրո, սակայն գործարքը կարող է ավելի քիչ արժենալ։

Football Italia-ի տվյալներով՝ «Միլանը» առաջարկել է 27 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։

Նշվում է, որ Հարդերի վերաբերյալ բանակցություններից բացի, միլանցիները բանակցություններ են վարում նաև Վիկտոր Բոնիֆասի վերաբերյալ՝ դիտարկելով միաժամանակ երկու հարձակվող ձեռք բերելու տարբերակը։