ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Մանչեսթեր Սիթին» և Դոննարուման արդեն համաձայնության են եկել անձնական պայմանագրի պայմանների շուրջ։
Ակումբների միջև բանակցություններ են ընթանում։ Ակնկալվում է, որ տրանսֆերի գումարը կլինի ավելի ցածր, քան սկզբնապես պահանջվող 50 միլիոն եվրոն։
Իտալացի դարպասապահի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Գալաթասարայը»։