Ռուբեն Ամորիմը հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր նպատակը առաջիկա երեք տարիների համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտնել է ակումբի գլխավոր նպատակը առաջիկա երեք տարիների համար։

«Բոլորը գիտեն, որ մենք նպատակ ունենք՝ ոչ թե այս մրցաշրջանի, այլ հաջորդ երեք տարիների համար՝ հաղթել Պրեմիեր Լիգան։ Մենք կհետևենք դրան՝ այս նպատակին հասնելու համար։

Սակայն այս ակումբում ամեն շաբաթ ամեն ինչ փոխվում է, մենք պետք է պատրաստ լինենք փոփոխությունների, ուշադրություն չդարձնենք աղմուկին, կատարենք մեր աշխատանքը և փորձենք հաղթել բոլոր խաղերում», – Ամորիմի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Արսենալին» 0-1 հաշվով։