«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակը (5-0):
«Հենց այսպես էլ մենք ցանկանում էինք սկսել առաջին տնային խաղը, մենք շատ համոզիչ հաղթեցինք: Մենք պետք է հպարտանանք մեր խաղով, նրանով, որ գերիշխեցինք խաղում՝ գործնականում թույլ չտալով ոչ մի հարված մեր դարպասին:
Բացի այդ, կային շատ լավ պահեր: Վիկտոր Գյոկերեսը խփեց իր առաջին երկու գոլերը ակումբի կազմում: Ես գոհ եմ նրանից և Թիմբերի դուբլից, որը վերադարձավ կոճի վնասվածքի պատճառով երկարատև ընդմիջումից հետո:
Սա ինչ-որ յուրահատուկ բան է: Բացի այդ, անկասկած, կարևորագույն պահերից մեկը 15-ամյա Մաքսի դաշտում հայտնվելն էր, նրա նորամուտը և նրա կողմից վաստակած 11 մետրանոցը: Շատ հպարտ եմ», – Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը: