Ջանլուիջի Դոննարումման հրաժեշտ է տվել ՊՍԺ-ի երկրպագուներին

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրի՝ «Անժեի» (1-0) դեմ խաղից։ 26-ամյա իտալացին չի մասնակցել խաղին, սակայն եզրափակիչ սուլիչից հետո մոտեցել է երկրպագուների տրիբունային, որոնք վանկարկել են նրա անունը։

«Շնորհակալություն, Փարիզ», – լուսանկարը մակագրել է Դոննարումման։

Օգոստոսի 12-ին իտալացի դարպասապահը հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին: 26-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ջանլուիջի Դոննարումման ՊՍԺ-ում խաղում է 2021 թվականից: Դարպասապահը փարիզցիների կազմում անցկացրել է 161 հանդիպում և նվաճել տասը տիտղոս, այդ թվում՝ չորս անգամ Ֆրանսիայի առաջնություն և 2024/25 թվականների Չեմպիոնների Լիգան: