Քրիստոֆեր Նկունկուն կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ թիմ

«Աստոն Վիլան» ցանկանում է պայմանագիր կնքել «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Բավարիան» և «Լայպցիգը»։

27-ամյա Նկունկուն նախորդ մրցաշրջանում 48 խաղում խփել է 15 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։