«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության առաջին տուրում «Կրեմոնեզեից» կրած պարտությունը (1-2):
«Մենք շատ հարվածներ ունեինք դարպասին, բայց մեզ պակասում էր վճռականությունը: «Միլանին» պակասում էր ագրեսիվությունը: «Կրեմոնեզեն» լավ խաղ անցկացրեց:
Այսպիսի խաղերում չես կարող պարտվել: Խիմենեսն արեց այն ամենը, ինչ կարող էր, բայց նա ուշ դուրս եկավ խաղադաշտ», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Հաջորդ տուրում «Միլանը» կմրցի «Լեչչեի» դեմ։ Խաղը կկայանա օգոստոսի 29-ին։