Վիկտոր Գյոկերեսը՝ քննադատության մասին. «Միշտ ճնշում կա»

«Արսենալի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակը (5-0): Այս խաղում շվեդը երկու գոլ է խփել։

Երկրորդ գոլից հետո հարձակվողը վազել է տեսախցիկի մոտ և ցուցադրաբար ուղղել մազերը: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ 1-ին տուրի խաղից հետո Գյոկերեսը սոցցանցերում ծաղրի է ենթարկվել այն փաստի համար, որ նա ավելի հաճախ է դիպչել մազերին, քան գնդակին:

«Միշտ կա ճնշում։ Ես գիտեի, որ վաղ թե ուշ կօգտվեմ իմ հնարավորություններից։ Այսօր ես օգտագործեցի երկու հնարավորություն, և մենք հաղթեցինք 5-0 հաշվով։

Արդյո՞ք տեսախցիկի առջև տոնելը ուղերձ է ատողներին։ Գուցե այո՛», – Գյոկերեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։

«Արսենալը» ունի 6 միավոր և առաջինն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Լիդսը» 11-րդն է՝ 3 միավորով։