Լա Լիգայի երկրորդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Լևանտեի» հետ։ Հանդիպումը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Առաջին խաղակեսից հետո կատալոնացիները պարտվում էին 0-2 հաշվով։ Տանտերերի կազմից աչքի են ընկել Իվան Ռոմերոն և Խոսե Լուիս Մորալեսը։
Երկրորդ խաղակեսում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը կարողացավ վերադառնալ և երեք միավոր վաստակել։ 49-րդ րոպեին Պեդրին կրճատեց հաշվի տարբերությունը։ Երեք րոպե անց Ֆերան Տոռեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ հանդիպման վերջում «Լևանտեի» ֆուտբոլիստը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝