SERIE A. «Նապոլին» հաղթանակով է սկսում մրցաշրջանը 🎥

Իտալական Ա Սերիայի առաջին տուրում «Նապոլին» արտագնա խաղում մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Հանդիպումը ավարտվեց նեապոլիտանական ակումբի վստահ հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Խաղի 17-րդ րոպեին կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը բացեց հանդիպման հաշիվը, իսկ 57-րդ րոպեին Կևին Դե Բրույնեն կրկնապատկեց այն։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Նապոլին» դարձավ Իտալիայի չեմպիոն՝ վաստակելով 82 միավոր։