Թոմաս Ֆրանկը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո հիշել է Յուրգեն Կլոպին

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից (2-0) հետո նշել է, որ իրեն ոգեշնչել է գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի մարտավարությունը, որը նախկինում գլխավորել է «Լիվերպուլը»։

«Յուրգենը խելացի մարդ է։ Ես անպայման հավատում եմ ագրեսիվ պրեսինգին, ինչպես այսօր տեսաք, ինչպես նաև իմ «Բրենտֆորդի» օրինակին։ Ես հավատում եմ բարձր պրեսինգին և այն բանին, որ մենք առաջինը կգնանք գնդակին։

Ինձ դուր է գալիս այս մտածելակերպը։ Դա պաշտպանության ավելի հարձակողական ձև է։ Եվ շատ ավելի հետաքրքիր է պաշտպանվել մրցակցի դաշտի կեսում։ Այսօր մենք նույնպես շատ արդյունավետորեն վերածեցինք այն գոլի», – Ֆրանկի խոսքերն է մեջբերում Goal-ը։