«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Քրիստալ Փելեսի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնի ծառայություններով, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը 21-ամյա անգլիացուն տեսնում է որպես Տոնի Կրոսի հավանական փոխարինող։ Նշվում է, որ «Քրիստալ Փելեսը» պատրաստ չէ վաճառել խաղացողին 80 միլիոնից պակաս գնով, ուստի «Ռեալը» կփորձի ձեռք բերել կիսապաշտպանին միայն իր խաղացողներից մեկի խոշոր վաճառքի դեպքում։
2024/25 մրցաշրջանում Ուորթոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ կատարելով 2 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։