«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը կարող է շարունակել իր կարիերան «Բավարիայում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը շարունակում է դիտարկել 22-ամյա դանիացու տրանսֆերը և ցանկանում է վարձակալությամբ տրամադրել խաղացողին մինչև մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Նապոլին»։
2024/25 մրցաշրջանում Հոյլունդը բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։