Միկել Արտետա․ «Նա հզոր և տպավորիչ ֆուտբոլիստ է»

«Արսենալի» մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է հարձակվող Էբերիշե Էզեի՝ «Քրիսթալ Փելասից» տեղափոխությունը։

«Մենք ուրախ ենք, որ պայմանագիր ենք կնքել Էբերիշե Էզեի հետ։ Նա հզոր և տպավորիչ ֆուտբոլիստ է, որը մեր հարձակողական խաղը կբարձրացնի նոր մակարդակի։ Բացի իր տաղանդից և ինտելեկտից, հարկ է նշել, թե որքան ջանասիրաբար է նա աշխատել իր ողջ կարիերայի ընթացքում՝ ներկայիս արդյունքներին հասնելու համար։

Նրա ուղին, մտածելակերպը և ամբիցիաները հենց այն են, ինչ մենք ուզում ենք տեսնել մեր թիմում։ Մենք ուրախ ենք, որ մեր ակումբ այս տեղափոխությունը շատ բան է նշանակում նրա և նրա ընտանիքի համար։ Մենք բոլորս անհամբեր սպասում ենք Էզեի հետ շուտով աշխատելուն», – Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։