Կրիշտիանու Ռոնալդուն պատմական ցուցանիշ է գրանցել

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 100 գոլ է խփել չորս տարբեր ակումբների և ազգային հավաքականի կազմում։

40-ամյա հարձակվողը Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ալ-Ահլիի» դեմ խաղում իրացրել է 11 մետրանոց հարվածը, որը նրա 100-րդ գոլն էր սաուդյան ակումբի կազմում։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ Մադրիդի» կազմում խփել է 450 գոլ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ 145, «Յուվենտուսի» կազմում՝ 101, իսկ «Ալ-Նասրի» կազմում՝ 100 գոլ։ Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում խփել է 138 գոլ։