«Թոթենհեմը» Պեպ Գվարդիոլային ամենաշատ պարտություններն է պատճառել Պրեմիեր Լիգայում

Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Թոթենհեմը» արտագնա խաղում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։ «Էթիհադում» կայացած խաղն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ լոնդոնցիների։

«Թոթենհեմը» այն թիմն է, որը Պրեմիեր Լիգայում ավելի հաճախ է հաղթել «Մանչեսթեր Սիթիին», քան մյուսներին, մինչդեռ «Քաղաքայինները» մարզում է Պեպ Գվարդիոլան։ Squawka-ի տվյալներով՝ «Թոթենհեմը» նման 8 հաղթանակ ունի։

Պեպ Գվարդիոլայի թիմը Պրեմիեր Լիգայում 6-ական անգամ պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին» և «Լիվերպուլին»։