PREMIER LEAGUE. «Թոթենհեմը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» արտագնա խաղում🎥

Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը ընդունեց Լոնդոնի «Թոթենհեմին»։ Հանդիպումը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Լոնդոնցիների կազմից Բրենան Ջոնսոնը բացեց խաղի հաշիվը 35-րդ րոպեին՝ Ռիչարլիսոնի փոխանցումից հետո, իսկ 45+2-րդ րոպեին Ժոաու Պալինյան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Անգլիայի առաջնության հաջորդ տուրում «Թոթենհեմը» օգոստոսի 30-ին տանը կընդունի «Բորնմութին», իսկ հաջորդ օրը «Քաղաքայինները» կմրցեն «Բրայթոնի» դեմ արտագնա խաղում։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝