«Ռոման» պատրաստակամություն էր հայտնել «Մանչեսթեր Յունայթեդից» գնել վինգեր Ջեյդոն Սանչոյին։
«Կարմիր սատանաները» պատրաստ էին գործարք կնքել, սակայն այն չկայացավ ֆուտբոլիստի մերժման պատճառով։
Ինչպես հայտնում է Goal պորտալը՝ հղում անելով Ֆաբրիցիո Ռոմանոյին, Սանչոն հրաժարվել է «Ռոմայից» ֆինանսական և տեխնիկական գործոնների համադրության պատճառով։
Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում անգլիացին վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։