Խաբի Ալոնսո․ «Ես գոհ եմ մեր կազմից»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է թիմի կազմի վերաբերյալ հարցին։

Մասնագետին հարցրել են, թե արդյոք ակումբը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել ևս մեկ ֆուտբոլիստի հետ։

«Ես գոհ եմ մեր կազմից։ Բայց մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած փոփոխության։ Մենք անընդհատ խոսում ենք մեր խաղային համակարգի, այն բարելավելու մասին։ Մենք դեռ քիչ խաղեր ենք խաղացել, քիչ տեղեկատվություն ունենք։ Կան տարբեր խաղային համակարգեր։ Մենք կարող ենք ճկուն լինել», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում AS-ը։

Խաբի Ալոնսոն այժմ «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին պատրաստում է Իսպանիայի առաջնության «Ռեալ Օվիեդոյի» դեմ արտագնա խաղի համար։ Խաղը կկայանա կիրակի՝ օգոստոսի 24-ին։