Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։
The Sun-ի տվյալներով՝ Ժոզե Մոուրինյոն այն մարզիչների ցանկում է, որոնց «Նոթինգհեմ Ֆորեստը» դիտարկում է։
Այս ցանկում է նաև «Թոթենհեմի» նախկին մարզիչ՝ Անժե Պոստեկօղլուն։ Նախկինում «Նոթինգհեմ Ֆորեստի» ներկայիս մարզիչ Նունո Էսպիրիտու Սանտուն խոստովանել է ակումբի սեփականատեր Էվանգելոս Մարինակիսի հետ իր հարաբերություններում առկա խնդիրների մասին։
Պորտուգալացի մարզիչը, որը նախկինում դժգոհություն էր հայտնել թիմի նկատմամբ, կարող է մոտ ապագայում հեռացվել։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն մեկ տարուց ավելի է, ինչ մարզում է «Ֆեներբախչեն»։