Դոնալդ Թրամփը հայտնել է՝ որքան շահույթ կստանա ԱՄՆ-ն ԱԱ-2026-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի ներկայությամբ, ներկայացրել է, թե որքան տնտեսական օգուտ կբերի երկրին 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

«Աշխարհի առաջնությունը կարճ ժամանակահատվածում ԱՄՆ տնտեսությանը կբերի ավելի քան 30 միլիարդ դոլար և կստեղծի 185 հազար աշխատատեղ», – հայտարարել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Երեք ընդունող երկրներն արդեն ավտոմատ որակավորվել են մրցաշարին։

Մրցաշարը կկայանա 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։