«Ռեալ Մադրիդի» նախկին պաշտպան Լուկաս Վասկեսը պատրաստ է լքել Իսպանիան, սակայն կտրականապես չի մտադրվում պայմանագիր կնքել միայն մեկ տարով։
34-ամյա գալիսիացին չի ցանկանում կրկնել այն իրավիճակը, որի մեջ հայտնվել էր մադրիդյան թիմում, և հույսը դնում է ավելի լուրջ երաշխիքների վրա։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ խաղացողը պատրաստ է հրաժարվել նույնիսկ շահավետ ֆինանսական առաջարկներից, եթե դա ընդամենը 12-ամսյա պայմանագիր լինի. նրա նպատակն է ստանալ առնվազն երկու տարվա պայմանագիր։
Ի տարբերություն Լուկա Մոդրիչի (ով ամռանը լքեց «Ռեալը», Վասկեսի իրավիճակը կապված չէ ազգային հավաքականի հետ. նա ավարտել է միջազգային կարիերան դեռևս 2018 թվականին՝ ակումբային ելույթներին կենտրոնանալու համար։
Վասկեսը «Ռեալ Մադրիդում» խաղում է 2010 թվականից։ Անցյալ մրցաշրջանում նա խփել է 2 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում «Սպիտակ ակումբի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 53 խաղում