Պրեմիեր Լիգայի դարպասապահները դժգոհ են Puma-ից

Այս մրցաշրջանից սկսած՝ Պրեմիեր լիգան օգտագործում է Puma-ի նոր գնդակը՝ Orbita Ultimate PL-ը, որը փոխարինել է Nike-ին որպես մատակարար։ Սակայն նոր արտադրանքը դուր չի եկել լիգայի շատ դարպասապահների, ովքեր բողոքում են, որ գնդակը չափազանց սայթաքուն է։

Այն նաև ավելի թեթև է, քան նախորդը, ուստի հակված է շարժվել անկանխատեսելի հետագծով։

«Այն ավելի շատ նման է վոլեյբոլի գնդակի, այն չափազանց շատ է շարժվում։ Դժվար է դրան սովորել։ Վախենում եմ, որ այս մրցաշրջանում շատ սխալներ կլինեն», – դարպասապահներից մեկի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Հիշենք, որ Անգլիայի առաջնության երկրորդ փուլը սկսվել է, «Չելսին» հյուրընկալվելիս ջախջախեց «Վեստ Հեմին» 5։1 հաշվով։