«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Ռոդրիգոն չի հրավիրվի Բրազիլիայի հավաքական առաջիկա խաղերի համար: Սեպտեմբերի 5-ին և 10-ին «պենտակամպեոնները» կխաղան Չիլիի և Բոլիվիայի դեմ՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
TNT Sports-ի տվյալներով՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին որոշել է չներառել Ռոդրիգոյին, ով հազվադեպ է խաղում «Ռեալում» Խաբի Ալոնսոյի ղեկավարությամբ, առաջիկա մարզական հավաքի հայտացուցակում:
Իտալացի մարզիչը նախատեսում է փորձել այլ թեկնածուների: Անչելոտտին Բրազիլիայի հավաքականի մարզչի պաշտոնը ստանձնել է մայիսի վերջին, նախկինում չորս տարի գլխավորելով «Ռեալը»: