Հարի Քեյնը յուրահատուկ նվաճման է հասել Բունդեսլիգայում

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը նոր մրցաշրջանը սկսեց հեթ-տրիկով։ Անգլիացին օգնեց իր թիմին հաղթել «Լայպցիգին» Գերմանիայի առաջնության առաջին տուրում՝ 6-0 հաշվով։

32-ամյա հարձակվողը գոլ խփեց 64-րդ, 74-րդ և 78-րդ րոպեներին՝ դառնալով մյունխենյան թիմի վերջին երեք գոլերի հեղինակը։ Squawka-ի տվյալներով՝ Քեյնն այժմ Բունդեսլիգայում ունի ութ հեթ-տրիկ՝ նույնքան, որքան խփել է Անգլիայի Պրեմիեր լիգայում, որտեղ խաղացել է «Թոթենհեմի» կազմում։

Հարի Քեյնն ունի 65 գոլ Բունդեսլիգայի 64 խաղում, մինչդեռ Պրեմիեր լիգայում նա խփել է 213 գոլ՝ խաղալով 320 անգամ։ «Բավարիայի» հարձակման առաջատարը դարձել է Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկուն նախորդ երկու մրցաշրջաններում: