PREMIER LEAGUE. «Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի մեկնարկային խաղում «Չելսին» արտագնա հանդիպմանը 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ։

Տանտերերը բացեցին խաղի հաշիվը, սակայն Էնցո Մարեսկայի թիմը դրանից հետո խփեց հինգ գոլ։ Հյուրերից գոլերի հեղինակ դարձան Ժոաո Պեդրոն, Պեդրու Նետուն, Էնցո Ֆերնանդեսը, Մոյզես Կայսեդոն և Տրեվո Չալոբան։

Հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 4 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, մինչդեռ «Վեսթ Հեմը» շարունակում է մնալ առանց միավորի։