«Չելսին» մոտ է աստղային տրանսֆեր իրականացնելուն

«Չելսին» պատրաստվում է կիսապաշտպան Խավի Սիմոնսի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքել, որը նախատեսված է մինչև 2031 թվականը, այս մասին հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի անձնական պայմանները քննարկվել են ակումբի հետ և կողմերն արդեն բանավոր համաձայնության են հասել, իսկ գրավոր ձևակերպումները նախատեսված է ավարտել հաջորդ շաբաթ։

Նշենք, որ 2024/25 մրցաշրջանում Սիմոնսը խաղացել է 33 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։