Մասիմիլիանո Ալեգրին նշել է, թե ինչ սպասելիքներ ունի իր ֆուտբոլիստներից

«Միլանի» նոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին շատ բան է սպասում Ռուբեն Լոֆտուս-Չիկից և Յուսեֆ Ֆոֆանայից, նա հույս ունի, որ նրանք կլինեն արդյունավետ գալիք մրցաշրջանում: Նա ակնկալում է, որ նրանք միասին կխփեն տասնհինգ գոլ:

«Ռուբենն ու Ֆոֆանան տեխնիկապես հզոր են և դիմացկուն: Վստահ եմ, որ մրցաշրջանի ավարտին նրանք կարող են միասին խփել մինչև տասնհինգ գոլ», – Մասիմիլիանո Ալեգրիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը:

Հիշեցնենք, որ «Միլանը» նոր մրցաշրջանը կսկսի շաբաթ օրը՝ «Կրեմոնեզեի» դեմ տնային խաղով: Իտալական ակումբը վերջին անգամ երկրի չեմպիոն է դարձել 2022 թվականին, երբ ակումբը մարզում էր Ստեֆանո Պիոլին: