Պեպ Գվարդիոլա․ «Տպավորություն է, որ միայն մենք ենք գումարներ ծախսում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Թոթենհեմի» հետ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրից առաջ կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է ակումբի տրանսֆերային քաղաքականությանը։

Իսպանացի մասնագետը նշել է, որ չպետք է միայն «Սիթիին» դիտարկել որպես ամենաշատ ծախսող թիմ․
«Տպավորություն է, որ միայն մենք ենք գումարներ ծախսում, սակայն իրականում բոլոր ակումբներն էլ նույնն են անում։ Մեզ հաճախ քննադատում են, բայց վերջին տասնամյակում մեր ֆինանսական հաշվեկշիռը շատ կայուն է։ Ցանկացողները կարող են ուսումնասիրել դա։ Յուրաքանչյուր ակումբ գործում է այնպես, ինչպես ձեռնտու է իրեն ու թիմին», – ասել է Գվարդիոլան։