Fastex Պրեմիեր Լիգա․ «Փյունիկը» հաղթեց «Արարատին»

Fastex Պրեմիեր լիգայի երրորդ տուրի հանդիպումը Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան ստադիոնում ավարտվեց «Արարատի» 0-2 հաշվով պարտությամբ «Փյունիկի» դեմ։

«Նռնագույնների» կազմում գոլի հեղինակ դարձան Էրիկ Օկանսին և Վագներ Գոնսալվեսը։

Այս արդյունքից հետո «Արարատը» 1 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, մինչդեռ «Փյունիկը» 7 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։