«Ռեալ Մադրիդը» Տոնի Կրոսին և Լուկա Մոդրիչին փոխարինող է գտել

«Ռեալ Մադրիդը» ուշադիր հետևում է Անգլիայի Պրեմիեր լիգայի կիսապաշտպանին։ Խոսքը «Քրիսթալ Փելասից» Ադամ Ուորթոնի մասին է։

AS-ի տվյալներով՝ «Ռեալը» Ուորթոնին տեսնում է որպես խաղացող, որը կարող է դառնալ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի փոխարինողը կիսապաշտպանությունում։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ «Ռեալի» համար դժվար կլինի Ուորթոնին ձեռք բերել։ Մադրիդյան ակումբը կարող է փորձել այս ամռանը տրանսֆեր իրականացնել միայն խոշոր վաճառք իրականացնելու դեպքում։

«Քրիսթալ Փելասը» 21-ամյա Ուորթոնին գնահատում է 80 միլիոն եվրո, ինչը խնդիր է «Ռեալի» համար։ Ադամ Ուորթոնով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։