TeamTalk-ի փոխանցմամբ՝ «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին փորձեր է անում թիմ հրավիրել «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնին։
Այս տրանսֆերը կարող է շղթայական փոփոխությունների պատճառ դառնալ․ Ջեքսոնի հնարավոր տեղափոխությունից հետո Օլի Ուոթկինսը կարող է հեռանալ բիրմինգհեմյան ակումբից։ Անգլիայի հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է «Նյուքասլը», որն իր հերթին, նոր հարձակվող ձեռք բերելու պարագայում, պատրաստ կլինի քննարկել Ալեքսանդր Իսակի վաճառքը դեպի «Լիվերպուլ»։
«Ասթոն Վիլան» այս ամառ արդեն աչքի է ընկել տրանսֆերային շուկայում․ թիմը 26 միլիոն ֆունտ է վճարել «Նիսին» Էվան Գեսանի տրանսֆերի համար, մինչդեռ Լեոն Բեյլին տեղափոխվել է «Ռոմա»։