The Athletic-ը հոդված է հրապարակել, որը վերաբերում է «Ռեալ Մադրիդում» Վինիսիուսի իրավիճակին։
Հոդվածում ասվում է, որ «Ռեալ Մադրիդը» ցանկանում է, որ Վինիսիուսը բարելավի իր խաղը։ Ակումբը դեռևս պատրաստ չէ բրազիլացուն վճարել այնքան, որքան խաղացողը պահանջում է նոր պայմանագրով։ Սակայն դեռ ժամանակ կա բանակցությունների համար։
«Լոս Բլանկոսը» դեռևս որոշում չի կայացնի Վինիսիուսի վերաբերյալ։ Վինիսիուսի ներկայիս պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։
Հաջորդ ամռանը մադրիդյան գրանդը կարող է վաճառել բրազիլացուն ցածր գնով, որպեսզի մեկ տարի անց նրան անվճար չկորցնի։ Իհարկե, եթե պայմանագիրը չերկարաձգվի մինչ այդ ժամկետը։