«Չելսիի» պաշտպանը տեղափոխվել է «Վիլյառեալ»

Իսպանական «Վիլյառեալը» պաշտոնապես հայտարարեց «Չելսիի» պաշտպան Ռենատու Վեյգայի տրանսֆերի մասին։

22-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի համար իսպանական ակումբը լոնդոնյան թիմին վճարել է 30 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Վեյգան «դեղին սուզանավի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2032 թվականի ամառը։

Նշենք, որ պաշտպանն «Չելսի» էր միացել 2024-ի ամռանը՝ շվեյցարական «Բազելից»։ Անցած մրցաշրջանում նա «կապույտների» կազմում մասնակցել էր 18 խաղի։